Խաչանովը Ուիմբլդոնի մեկնարկին կխաղա Կարացևի հետ
Աշխարհում
15:50 28/06/2024
Աշխարհ

Խաչանովը Ուիմբլդոնի մեկնարկին կխաղա Կարացևի հետ

Ռուս թենիսիստներն իմացել են Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում իրենց մրցակիցների անունները։

2024 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 1-14-ը։

sport24.ru-ի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի մեկնարկին տեղի կունենա ռուսաստանյան դիմակայություն հայազգի Կարեն Խաչանովի և Ասլան Կարացևի միջև։

Ռուսաստանի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը կխաղա ամերիկացի Ալեքսանդր Կովաչևիչի հետ։
Անդրեյ Ռուբլյովին ու Ռոման Սաֆիուլինին կմրցեն համապատասխանաբար արգենտինացիներ Ֆրանցիսկո Կոմեսանայի և Ֆրանցիսկո Սերունդոլոյի հետ, Պավել Կոտովը՝ Ավրստալիայի ներկայացուցիչ Ջորդան Թոմպոսնի հետ։

Placeholder
Խաչանովը Ուիմբլդոնի մեկնարկին կխաղա Կարացևի հետ