Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել են Գերմանիա
Սպորտ
19:52 29/06/2024
Տարածաշրջան

Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել են Գերմանիա

219 վրացի երկրպագուներից բաղկացած խումբը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կառավարության կողմից կազմակերպված հատուկ չարտերային չվերթով մեկնել է Քյոլն՝ ներկա լինելու Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Վրաստան հանդիպմանը, որը կկայանա հունիսի 30-ին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, տեղեկությունը տարածել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Երկրպագուները, ովքեր գնել են ինքնաթիռի տոմսերը սուբսիդավորված գնով, կաջակցեն Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հունիսի 30-ին կայանալիք Իսպանիայի դեմ խաղում։

Այսօր և վաղը կիրականացվի ևս երկու չարտերային չվերթ։ Սուբսիդավորվող տոմսերով վրացի համակիրները Քյոլնից հայրենիք կվերադառնան հուլիսի 1-2-ը։

Հիշեցնենք, որ 4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս է եկել փլեյ-օֆֆ։   F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթել  է Պորտուգալիային: 

Placeholder
Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել են Գերմանիա