Մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները. Միրզոյան
Քաղաքական
13:55 30/06/2024
Տարածաշրջան

Մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։

Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների,  ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները»։
 

Placeholder
Մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները. Միրզոյան