Գերմանիան հաղթեց Դանիային և ¼-ում կմրցի Իսպանիա-Վրաստան հնադիպման հաղթողի հետ
Աշխարհում
09:28 30/06/2024
Աշխարհ

Գերմանիան հաղթեց Դանիային և ¼-ում կմրցի Իսպանիա-Վրաստան հնադիպման հաղթողի հետ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Գերմանիայի հավաքականը Դորտմունդում 2:0 հաշվով պարտության մատնեց  Դանիայի թիմին և դուրս եկավ հաջորդ փուլ։

53-րդ րոպեին Դանիայի հավաքականի խաղացող Անդերսենը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը։

68-րդ րոպեին հաշիվը  կրկնապատկեց «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

Գերմանիան քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողի հետ։
 

Placeholder
Գերմանիան հաղթեց Դանիային և ¼-ում կմրցի Իսպանիա-Վրաստան հնադիպման հաղթողի հետ