Կիրսան Իլյումժինովը տեսաուղերձով շնորհավորել է Սերժ Սարգսյանի 70 ամյակը
Քաղաքական
17:26 30/06/2024
Տարածաշրջան

Կիրսան Իլյումժինովը տեսաուղերձով շնորհավորել է Սերժ Սարգսյանի 70 ամյակը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ  Զաքարյանը ֆոյսբուքի իր էջում տեղադրել է ՖԻԴԵ-ի 6-րդ նախագահ  Կիրսան Իլյումժինովի՝ Սերժ Սարգսյանի 70 ամյակի կապակցությամբ հրապարակած տեսաուղերձը և գրել.

«Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ  նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին: Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը: Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:

Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել...»։
 

Placeholder
Կիրսան Իլյումժինովը տեսաուղերձով շնորհավորել է Սերժ Սարգսյանի 70 ամյակը