ԱՆ. Ամառն առանց կարմրուկի
Առողջություն
15:10 01/07/2024
Հայաստան

ԱՆ. Ամառն առանց կարմրուկի

Ամառային արձակուրդներ են. սա նշանակում է՝ ճամբարներ, ճամփորդություններ կամ ընտանեկան հավաքներ:

Առողջապահության նախարարությունից հորդորում են.

«Համոզվե՛ք, որ ձեր երեխան և դուք պաշտպանված եք խիստ վարակիչ հիվանդություններով վարակվելուց, հատկապես` կարմրուկով, որի դեպքերը շարունակում են գրանցվել  ինչպես այլ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում:

Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստումն անհրաժեշտ է ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում:

Իսկ այն մարդկանց, որոնք կարմրուկի դեմ պատվաստված չեն կամ թերի են պատվաստված, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում դիմել ձեր բժշկին և կազմակերպել  պատվաստումները:

Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում»։

Placeholder
ԱՆ. Ամառն առանց կարմրուկի