«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին
Աշխարհում
17:30 02/07/2024
Աշխարհ

«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին

Իսպանական հայտնի Mundo Deportivo հրատարակությունը վերլուծել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մրցաշրջանը իսպանական «Ռեալ Սոսյեդադում», ինչպես նաև կիսվել ակնկալիքներով 2024/2025 մրցաշրջանում նրա ելույթից։

«Զախարյանը պատրաստ է իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնել և ցույց տալ իր ողջ տաղանդը, որը միայն ժամանակ առ ժամանակ դրսևորվեց նախորդ մրցաշրջանում։ Հասկանալի է, որ նրա դերն էլ ավելի նշանակալից կդառնա, եթե «Ռեալ Սոսյեդադին» չհաջողվի պահել կիսապաշտպան Միկել Մերինոյին:

Անցած տարի Զախարյանը երկար ժամանակ չէր կարողանում իրեն դրսևորել, քանի որ ժամանել էր տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթներին և ամեն անգամ, երբ նա հրավիրվում էր հավաքական և թվում էր, թե պատրաստ է իր ներդրումն ունենալ, նա վիրուսային որևէ խնդիր էր ունենում և ստիպված էր լինում պառկել։ Նաև COVID-19-ի նրա թեստը դրական էր ցույց տվել՝ նրան դուրս թողնելով երեք անընդմեջ խաղ: Սակայն ժամանակի ընթացքում նա աճեց՝ հարմարվելով մարզումներին և աստիճանաբար յուրացնելով իսպաներենը։

Այսպիսով, նա դարձավ իսկական ակտիվ և ռոտացիայի մեջ մտավ լիգայի վերջին 10 հանդիպումներում։

Զախարյանը վստահ է, որ այս մրցաշրջանում կարող է զգալիորեն ավելացնել իր գրանցած ցուցանիշները:

Բացի այդ, նրան մեծապես կօգնի հենց սկզբից բոլորի հետ նախամրցաշրջանն անցկացնելու հնարավորությունը՝ Իմանոլ Ալգուասիլի ղեկավարությամբ, ով փորձում է նրա մեջ սերմանել այն հանճարը, այն հավակնոտ ու հաղթող կերպարը, որը կարծես թե նրան պակասում է»,- championat.com-ի հաղորդմամբ,  գրել է Mundo Deportivo-ի լրագրող Անխել Լոպեսը՝ վերլուծելով Զախարյանի ելույթը։

Placeholder
«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին