Դավիթ Տերտերյանը միացել է Վանին
Սպորտ
18:09 02/07/2024
Հայաստան

Դավիթ Տերտերյանը միացել է Վանին

«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանը կարիերան կշարունակի Չարենցավանին «Վանի» կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիթ Տերտերյանը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։

Տերտերյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Placeholder
Դավիթ Տերտերյանը միացել է Վանին