Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջ
Աշխարհում
17:34 04/07/2024
Աշխարհ

Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջ

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ։ Այս անգամ զոհը Սիտեբա գյուղի 30-ամյա բնակիչն է։ 

The Asean Daily-ի հաղորդմամբ, կինը հուլիսի  2-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից՝ հիվանդ երեխայի համար դեղ գնելու: Նա երկար ժամանակ չի վերադարձել։ Ընտանիքը սկսել է որոնումները: Կնոջ ամուսինն իրենց տանից մոտ 500 մետր հեռավորության վրա գտել է կնոջ կոշիկները, տաբատը, իսկ արահետից մոտ 10 մետր հեռավորության վրա օձ է նկատվել: Այդ պահին պիթոնը դեռ ողջ է եղել։  Պիթոնի անբնական ուռած փորը կասկած է առաջացրել. նրանք սպանել են օձին, կտրել մաշկը և հայտնաբերել կնոջ մարմինը։

Նշվում է, որ վերջին մեկ ամսվա երկրորդ դեպքն է այս շրջանում,  որ պիթոնը մարդ է կուլ տալիս։  

Placeholder
Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջ