Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
Աշխարհում
15:16 04/07/2024
Աշխարհ

Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը

Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը, ով Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը, կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ հանդիպումը Նիդեռլանդների դեմ և նաև տուգանք վճարել: Այս մասին գրում է sportmail.ru կայքը։
Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի ժեստի պատճառով։

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի համաձայն հետաքննություն է սկսվել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին», - նշվել էր հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդների հետ հուլիսի 6-ին։  Դեմիրալի գործով որոշումը պետք է հրապարակվի այդ խաղից առաջ։

Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականի հարձակվող Միրլինդ Դաքուն ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել էր երկու խաղով՝ Եվրո-2024-ի Խորվաթիայի դեմ խաղից հետո մակեդոնացիների հասցեին վիրավորական վանկարկումներ հնչեցնելու համար:
 

Placeholder
Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը