Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում
Սպորտ
19:41 04/07/2024
Հայաստան

Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում

 Հուլիսի 4-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

«Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Մանչեսթեր Ֆուտզալը» (Անգլիա), «Շիշլին» (Թուրքիա) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդներ): Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ից 25-ը։

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի նախնական փուլի A խմբի հաղթողը, Սերբիայի չեմպիոն «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և ֆուտզալի Լատվիայի չեմպիոն «Ռիգա Ֆուտզալը»»,- ասվում է հաղորդագրությունում։ 

 

Placeholder
Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում