Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»
Քաղաքական
18:43 05/07/2024
Տարածաշրջան

Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին անդրադարձել է թուրք-սիրիական ազգամիջյան բախումների ֆոնին Սիրիայի գծով Թուրքիայի պետական քաղաքականությանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Մասնավորապես, Բեքին համոզմունք է հայտնել, որ թուրքական կողմի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակը» (ÖSO) Թուրքիայի համար անախորժություններ է ստեղծելու, եթե քայլեր չձեռնարկվեն դրան հանդարտեցնելու ուղղությամբ:

Այս համատեքստում Բեքին օրինակ է բերել վերջին օրերին Սիրիայում ընթացող հակաթուրքական արշավն ու գործողությունները, որի ընթացքում Սիրիայի տարբեր հատվածներում այրվել են Թուրքիայի դրոշներ, ինչպես նաև հարձակումներ են իրականացվել Սիրիա մուտք գործած թուրքական բեռնատարների, մեքենաների և այնտեղ գտնվող զինվորների վրա:

«Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի (Սիրիայի նախագահ) ու ÖSO-ի միջև, իսկ Սիրիայի վերաբերյալ մեր քաղաքականությունը նեղ ճանապարհով է գնում»:

Placeholder