Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան
Աշխարհում
17:43 05/07/2024
Աշխարհ

Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան

Ամիսներ առաջ են սկսվել Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, ավելի քան 1000 պատասխանատու աշխատակիցներ մրցումների ընթացքում կստուգեն շուրջ 4000 մարզիկ – մարզուհու: Այդ ջանքերը լիովին համապատասխանում են համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջներին:

Միջազգային թեստավորման գործակալությունը (ITA), որը ստեղծվել է 2018թ. և մասամբ ֆինանսավորվում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից, կվերահսկի հակադոպինգային միջոցառումները Փարիզի օլիմպիական խաղերում: Նշած կազմակերպությունը իր  պարտականությունները կատարել է նաև Տոկիոյի ամառային և Պեկինի  ձմեռային խաղերում։

ITA  -ն օլիմպիական ավանում կտեղակայվի հուլիսի 18-ից՝ խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։

Placeholder
Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան