Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը
Քաղաքական
16:19 05/07/2024
Տարածաշրջան

Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր նախաձեռնությամբ է այցելել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, այն եղել է հունգարական կողմի նախաձեռնությունը։ Շատ արագ է ստացվել, տառացիորեն նախօրեին է նման այցի առաջարկ եղել»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Օրբանը տեղեկացրել է ՌԴ իր այցի մասին, այնտեղ նա ներկայացրել է Հունգարիան, ոչ թե ՆԱՏՕ-ն։ Այցի արդյունքները նախատեսումէ  քննարկել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Օրբանը նաև գրառում է արել սոցիալական ցանցի իր էջում ու լուսանկարներ հրապարակել.

«Կիևից հետո Մոսկվա։ Խաղաղարար առաքելության երկրորդ կանգառը։ Պետք է խաղաղություն հաստատվի։ Հանուն խաղաղության պետք է գործել»։

Placeholder
Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը