Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ գրասենյակների մոտ ինչու են կարմիր բերետները մշտական հսկողություն իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։
ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։ Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, և նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարևոր նշանակության և պահպանության ենթակա օբյեկտ չէ, և եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։