Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում
Առողջություն
18:43 06/07/2024
Հայաստան

Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում

Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև` լորձաթաղանթի վնասվածքները, բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, ալերգիկ ռեակցիայով պայմանավորված ախտահարումները, նաև ուղեկցող հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեղային իմունիտետի իջեցմանը։

Ստոմատոլոգ Լուսինե  Մուրադյանը նշում է՝ ստոմատիտի ախտանշաններն են

. լորձաթաղանթի կատառալ բորբոքում,
. այրոցի, ցավի զգացողություն,
.առատ թքարտադրություն,
.խոցերի առաջացում,
. սպիտակ փառ (սնկային ախտահարման դեպքում),
. փոքր բշտեր (վիրուսային ախտահարման դեպքում),
. տհաճ հոտ բերանի խոռոչից:

Ստոմատիտի բուժումը պայմանավորված է ախտահարման բնույթով և առաջացման պատճառներով։ Կիրառվում է բերանի խոռոչի հականեխիչ մշակում, հակասնկային կամ հակավիրուսային (ըստ տեսակի) և կերատոպլաստիկ դեղորայքի նշանակում:

Ինչպե՞ս կանխարգելել ստոմատիտի կրկնվելը

Կանխարգելման առաջնային միջոցը հիգիենայի կանոններին հետևելն ու բերանի խոռոչի հաճախակի ողողումներ կատարելն է։ Եվ, իհարկե, հարկավոր է պարբերաբար կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժի, որպեսզի հայտնաբերվի պատճառը և համապատասխան բուժում նշանակվի:

Placeholder
Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում