Հայաստանն առանց  սահմանների է ճանաչել Պաղեստինի Պետությունը
Քաղաքական
19:17 07/07/2024
Տարածաշրջան

Հայաստանն առանց սահմանների է ճանաչել Պաղեստինի Պետությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։

««2024թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իրականացվել է համապատասխան քաղաքական հայտարարության հիման վրա, որտեղ համապարփակ կերպով արտացոլված է Հայաստանի դիրքորոշումը»,-ասվում է հարցման պատասխանում։

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին հայտարարությամբ: Պաշտոնական Երևանն ընդգծել է Պաղեստինի հարցը «երկու պետության» սկզբունքով խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը»,- ասվում է լուրում:

Placeholder