Փարիզի քաղաքապետը լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր է
Աշխարհում
17:51 11/07/2024
Աշխարհ

Փարիզի քաղաքապետը լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր է

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  կատարելու է  իր խոստումը: Նա  հաջորդ շաբաթ  լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր  և հարմար է մրցումների համար։ Քաղաքապետը վստահեցրել է, որ օլիմպիական և պարալիմպիկ լողի մրցումները կանցկացվեն «մաքրված ջրում»։

Իդալգոն հավելել է, որ ինքը տալիս է «խոստումներ, որոնք կարող է կատարել», սակայն վերապահում է արել, որ չի կարող երաշխավորել միայն լավ եղանակ, որից կախված է նաև մրցումների անցկացումը։

Իշխանությունները երազում են, որ հուլիսի 26-ին, օլիմպիական խաղերի բացման օրը, լավ եղանակ լինի:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Իդալգոյի մասնակցությամբ լողը կարող է տեղի ունենալ հուլիսի 17-ին, տեղական ժամանակով 08:45-ին՝ քաղաքապետարանից ոչ հեռու ջրերում:

Քաղաքապետի հետ լողալուն հրավիրվել են արտոնագրված մարզիկներ:

 

Placeholder
Փարիզի քաղաքապետը լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր է