Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը՝ Զենիթի հետ Սուպերգավաթի խաղում
Սպորտ
20:45 12/07/2024
Աշխարհ

Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը՝ Զենիթի հետ Սուպերգավաթի խաղում

«Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի Սուպերգավաթի առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա վաղը՝ հուլիսի 13-ին։ Այս մասին հայտնում է Արմսպորտը։

«Վաղը մեծ օր է, մեծ խաղ: Մենք խաղում ենք գավաթի համար, որին բոլորս սպասում ենք։ Բոլորը պատրաստ են։ Մենք ճնշում չենք զգում։ Լավ է, որ կան նման խաղեր և նման շանս։

Մինչ այս ես փոխավագն էի, հիմա՝ ավագը։ Ես շնորհակալություն հայտնեցի այս վստահության համար։ Ես այստեղ եմ մեծացել, դա մեծ հպարտություն է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթ» -«Կրասնոդար» հանդիպումը կկայանա Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:30-ին:

Placeholder
Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը՝ Զենիթի հետ Սուպերգավաթի խաղում