ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է. Վասիլև
Քաղաքական
12:00 13/07/2024
Հայաստան

ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է. Վասիլև

ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ հիշեցնելով, որ բյուջեի ճշգրտման անհրաժեշտության առաջցել էր Երևանի կողմից վճարումների սառեցման հետևանքով։

«Այս տարվա բյուջեի հարցը համաձայնեցված է»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, ե արդյոք քննարկվում է կազմակերպության բյուջեի ճակատագիրը՝ կապված Երևանի մուծումը սառեցնելու որոշման հետ։

Նրա խոսքով, մշտական խորհրդի նիստերում և Ալմաթիում ՀԱՊԿ երեք կանոնադրական մարմինների նիստերի շրջանակներում արդեն ընդունվել են կազմակերպության այս տարվա բյուջեի ճշգրտման վերաբերյալ առաջարկություններ»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։

Հանձնարարականները, նրա խոսքով, աշխատանքային կարգով ներկայացվել են երկրների ղեկավարների ստորագրմանը։

Placeholder