Գարեգին Երկրորդն ու Հակոբ Տեր-Խաչատուրյանը քննարկել եեն Հայաստանի ներքաղաքական կացությունը
Հասարակություն
13:35 15/07/2024
Հայաստան

Գարեգին Երկրորդն ու Հակոբ Տեր-Խաչատուրյանը քննարկել եեն Հայաստանի ներքաղաքական կացությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ պրն. Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

Մայ Աթոռի տեղեկատավական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, քննարկվել են Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները և ներքաղաքական կացությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել է բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին ուղղված ծրագրերի շարունակականությունը և արցախահայության իրավունքների հետևողական պաշտպանությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև անհրաժեշտ են համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել զարգացումը և ազգային միասնականության ամրապնդումը՝ ի շահ համազգային խնդիրների հաղթահարման և հայրենիքի հզորացման։

Placeholder