Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդն «անդորր» է «փոթորկից» առաջ»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական
11:53 16/07/2024
Հայաստան

Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդն «անդորր» է «փոթորկից» առաջ»․ Հակոբ Բադալյան

«Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ, մոտ մեկ ամիս՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12: Սա թերևս պետությունների ղեկավարների համար չտեսնված երկար արձակուրդ է: Ես չեմ հիշում, որ երբևէ պետության առաջին դեմքը մեկնի այդպես երկարաժամկետ արձակուրդ»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ 

Նա նշել է, որ, սա, ըստ էության, կարող է լինել «անհոգության» նշան:

«Այսինքն, պետության ղեկավարը կարող է մեկամսյա արձակուրդ մեկնել այն դեպքում, երբ այդ պետությունը հոգս չունի, երբ այդ պետությունը կառավարվում է այսպես ասած ժամացույցի ճշգրտությամբ:

Կարծում եմ հասկանալի է, որ Հայաստանի մասին այդպես խոսելը մեղմ ասած կլինի միամիտ՝ թե մարտահրավերների առատության եւ ինտենսիվության, թե կառավարման որակի ու արդյունավետության մասով:

Ըստ այդմ, ենթադրում եմ, որ այդպիսի աննախադեպ ևանգամ որևէ այլ պետության ղեկավարի համար տարակուսելի երկար արձակուրդային ժամկետը այդուհանդերձ ունի թերևս որեւէ այլ պատճառ, մոտիվ: Նշվում է, իհարկե, որ արձակուրդի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ վեհաժողովին:

Չենք կարող բացառել, որ նա մասնակցի նաև Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Ի դեպ, 2017 թվականին էլ Սերժ Սարգսյանն էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան մեկնել գտնվելով արձակուրդում՝ իհարկե ոչ մեկամսյա արձակուրդում:

Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդային «անդորրը» ըստ իս պայմանավորված է սպասվող «փոթորկալից» աշունով, այլ կերպ ասած՝ «անդորր է փոթորկից առաջ»,- գրել է Հակոբ Բադալյանը:

Placeholder
Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդն «անդորր» է «փոթորկից» առաջ»․ Հակոբ Բադալյան