Քանյե Ուեսթին և նրա կնոջն արգելել են այցելել մի քանի ռեստորաններ
Համացանց
12:37 17/07/2024

Քանյե Ուեսթին և նրա կնոջն արգելել են այցելել մի քանի ռեստորաններ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին և նրա կնոջը՝ Բիանկա Սենսորիին արգելել են այցելել Ամերիկայի մի քանի ռեստորաններ։ Պատճառը Սենսորիին  չափազանց բաց զգեստներն են։ Այս մասին գրում է  The Mirror-ը։

Այցելուների արձագանքներն անհանգստացրել են ռեստորանների սեփականատերերին։ Որոշ հաստատություններ առաջարկել են Ուեսթին գնել ամբողջ հաստատությունը, եթե նա ցանկանար այցելել այնտեղ իր կնոջ հետ:

Օրեր առաջ Բիանկա Սենսորին ռեստորան էր գնացել զուգագուլպաներով և ամբողջովին թափանցիկ տոպով։ Ուեսթն ինքն է ընտրում բոլոր հագուստները Սենսորիի համար։

kulturomania.ru կայքը գրում է, որ Սենսորիին այժմ սպառնում է ձերբակալություն՝ ոչ պատշաճ  հագուստի համար: Կալիֆորնիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչև 1000 ԱՄՆ դոլարի տուգանք կամ 6 ամսվա ազատազրկում։

Placeholder
Քանյե Ուեսթին և նրա կնոջն արգելել են այցելել մի քանի ռեստորաններ