Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Օլիմպիական խաղերի մեկնարկից ընդառաջ լողացել է Սենում
Քաղաքական
14:41 17/07/2024
Աշխարհ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Օլիմպիական խաղերի մեկնարկից ընդառաջ լողացել է Սենում

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել է Սեն գետում Փարիազում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկից ինը օր առաջ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

matchtv-ին հաղորդում է, որ Իդալգոն լողացել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն և Իլ դը Ֆրանս շրջանի պրեֆեկտի հետ միասին։

Նրանք մոտ հարյուր մետր լողացել են գետի երկայնքով, որպեսզի ապացուցեն, որ գետի ջուրը պիտանի է Օլիմպիական խաղերում մրցումներ անցկացնելու համար։ Լողը տևել է մոտ տասը րոպե։

Սենում լողալն արգելվել է 1923 թվականին պրեֆեկտի հրամանագրով, մասնավորապես ջրի որակի վատթարացման պատճառով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, Սենայի մաքրման համար ծախսվել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Խաղերի ընթացքում Սենում կանցկացվեն եռամարտ և բաց ջրային լողի միջոցառումներ։

Placeholder
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Օլիմպիական խաղերի մեկնարկից ընդառաջ լողացել է Սենում