Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, հայտնել է, որ իր որդին կարող է դատական գործընթաց սկսել «Պարի Սեն Ժերմենի» դեմ։ sport.ru-ի հաղորդմամբ, դա տեղի կունենա, եթե փարիզյան ակումբը չվճարի 25-ամյա ֆրանսիացուն աշխատավարձի պարտքը։
«Եթե այլընտրանք չմնա, ապա այո, իհարկե, կլինի դատավարություն: Բայց ես իսկապես հուսով եմ, որ ՊՍԺ-ի հետ երկու տարի առաջ կնքած պայմանագիրը կհարգվի մինչև վերջ»,- Լամարիի խոսքերն է մեջբերել Le Parisien-ը:
L'Equipe-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՊՍԺ-ն 2024 թվականի ապրիլից չի վճարել Մբապեի աշխատավարձն ու տարբեր բոնուսները։ Հաղորդվում է, որ փարիզեցիները Կիլիանին 100 մլն եվրո են պարտք։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի խաղացող է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հունիսը։ Նա «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։