Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը
Քաղաքական
16:43 18/07/2024
Հայաստան

Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը

«Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը»,-գրել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման չկայանալու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությանը։

«Հայկական կողմն առաջարկել է և պատրաստ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում»,-ավելացրել է Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ  Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։

«Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի վարչապետի կողմից հանդիպումից հրաժարումը համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից», - ասել էր Հաջիևը։

 

Placeholder