Հայաստանում վերջին ամիսներին կենդանիների հարձակումից հազարավոր մարդիկ են տուժել
Առողջություն
13:01 18/07/2024
Հայաստան

Հայաստանում վերջին ամիսներին կենդանիների հարձակումից հազարավոր մարդիկ են տուժել

Հայաստանում հաճախացել են կենդանիների հարձակումներից տուժելու դեպքերը. միայն գարնան ամիսներին գրանցվել է նման 2648 դեպք։

Panorama.am-ին Հայաստանի վիճակագրական կոմիտեից հայտնեցին, որ միայն ապրիլ ամսվա ընթացքում գրանցվել է կենդանիների կողմից տուժելու 1029 դեպք, որից 206-ը գրանցվել է գյուղական համայնքներում։

Մարտի ընթացքում կենդանիների կողմից տուժելու 653 դեպք է գրանցվել, իսկ մայիսին՝ 966։

Մայիսին գրանցված դեպքերից 262-ը եղել են գյուղական համայնքներում, տուժածներից 38-ը՝ 0-2 տարեկան են, 32-ը՝ 3-6 տարեկան։ Տուժածներից 370-ը եղել են կանայք։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն չի մանրամասնում, թե հատկապես որ կենդանիների հարձակումներից են մարդիկ տուժում, սակայն փաստ է, որ թե մայրաքաղաքում, թե մարզերում թափառող շների խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։

Շան հարձակման վերջին դեպքի մասին հայտնի դարձավ երկու օր առաջ, Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մայր ու դուստր վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ 

Placeholder
Հայաստանում վերջին ամիսներին կենդանիների հարձակումից հազարավոր մարդիկ են տուժել