«Հրապարակ». Ալիևը պահանջում է, Փաշինյանը ընդառաջ է գնում պահանջին
Օրվա մամուլ
08:52 19/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Ալիևը պահանջում է, Փաշինյանը ընդառաջ է գնում պահանջին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձևավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տևական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը և հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։ Հիշեցնենք, որ Ալիևն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:

Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել ևս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Ալիևը պահանջում է, Փաշինյանը ընդառաջ է գնում պահանջին