«Հրապարակ». Բոլորի հետ հանդիպել է, բացի Ալիևից, ում հետ պատրաստվում է պայմանագիր կնքել
Օրվա մամուլ
08:55 19/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Բոլորի հետ հանդիպել է, բացի Ալիևից, ում հետ պատրաստվում է պայմանագիր կնքել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատև զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։

Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության ընդլայնման», Իսպանիայի վարչապետի հետ՝ «Հայաստան-Իսպանիա առևտրատնտեսական կապերի ընդլայնման» մասին։

Թե ինչ կապեր ու հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, հավանաբար, պետական գաղտնիք է։ Առավել ուշագրավ է, որ հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ, ում հետ պատրաստվում է պայմանագիր կնքել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder