Քույրերն օլիմպիական խաղերին կմասնակցեն Աֆղանստանի դրոշի ներքո
Սպորտ
17:25 19/07/2024

Քույրերն օլիմպիական խաղերին կմասնակցեն Աֆղանստանի դրոշի ներքո

Յուլդուզ և Ֆարիբան քույրերը ծպտված մրցավազք էին մասնակցում Աֆղանստանի գյուղական շրջաններից վերցրած հեծանիվներով, թալիբների իշխանության գալուց հետո նրանք ստիպված էին փախչել երկրից: Այժմ նրանք արագություն են բացում շվեյցարական Ալպերով:

BBC-ն գրում է՝ քույրերը մեծացել են Ֆարյաբում՝ Աֆղանստանի ամենահեռավոր և պահպանողական գավառներից մեկում, որտեղ  չլսված ու չտեսնված բան էր  կանանց հեծանիվ վարելը։

Մարդիկ փորձում էին հարվածել նրանց քարերով, պարսատիկներով, երբ նրանք հեծանիվով անցնում էին: Չնայած թալիբների որոշմանը, որն արգելում է կանանց սպորտով զբաղվել, 21-ամյա Ֆարիբան և 24-ամյա Յուլդուզը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցեն իրենց երկրի դրոշի ներքո:

Placeholder
Քույրերն օլիմպիական խաղերին կմասնակցեն Աֆղանստանի դրոշի ներքո