«Հրապարակ». Ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը ԵՄ դեսպանին փոխանցելու համար կանչվել է ոստիկանություն
Օրվա մամուլ
08:47 20/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը ԵՄ դեսպանին փոխանցելու համար կանչվել է ոստիկանություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հուլիսի 4-ին ԵՄ դեսպանին էր փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։ «Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի, ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի, Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- նշել էր նա։

Մենք տեղեկացանք, որ ԵՄ դեսպանը, այս ակցիայից հետևություն անելու փոխարեն, դիմել է ոստիկանություն, և 3 շաբաթ անց` երեկ, Մուրազիին ոստիկանություն են հրավիրել` բացատրություն տալու:

Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ գնացել, մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ ԵՄ դեսպանությունը, որպես բողոք, ոստիկանություն է դիմել, սակայն քանի դեռ գրավոր ծանուցում չեմ ստացել, չեմ պատրաստվում ներկայանալ: Կարծում եմ` եթե ոստիկանությունը շարժվում է օրենքով, ապա պետք է հասկանան, որ ես այնտեղ անելիք չունեմ, քանի որ իմ գործողությունները տեսել են բոլորը: Որևէ հանցագործություն տեղի չի ունեցել, և որևէ մեկի իրավունքները ԵՄ դեսպանատանը չեն խախտվել, ո՛չ ԵՄ դեսպանության դուռն է կոտրվել, ո՛չ էլ նման մի բան»:

Իսկ ո՞րն էր այդ ակցիայի նպատակը, ինքն ի՞նչ է տարել դեսպանություն։ «Սիմվոլը եղել է պլաստմասսից, հաստատ՝ ինչ-որ մեկի ձեռքը չի եղել, և քանի որ դրանից մեկ օր առաջ ԵՄ դեսպանը ժողովրդավարության մասին ֆորումի ժամանակ խոսել էր Հայաստանի չեղած ժողովրդավարության մասին` գովեստի խոսքեր շռայլելով, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ քաղաքացին կորցրել էր իր դաստակը` ոստիկանների բիրտ ուժի հետևանքով, այդ պատճառով էլ, որպես հիշեցում, նման ակցիա էի իրականացրել»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը ԵՄ դեսպանին փոխանցելու համար կանչվել է ոստիկանություն