Արգենտինայի հավաքականի մարզիչը բացատրել է, թե ինչու է Մեսսին արտասվել
Աշխարհում
08:43 20/07/2024
Աշխարհ

Արգենտինայի հավաքականի մարզիչը բացատրել է, թե ինչու է Մեսսին արտասվել

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում վնասվածք ստացած թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի արձագանքի մասին։ Մեսսին չի կարողացել ավարտել Կոլումբիայի հետ հանդիպումը։ 

Մեսսին չի կարողացել  զսպել արցունքները, երբ փոխարինվել է վնասվածքի պատճառով։ Չնայած հարձակվողի բացակայությանը՝ արգենտինացիները հաղթեցին՝ գոլ խփելով ավելացված ժամանակում։

«Խաղի ժամանակ ես չնայեցի Մեսսիին, բայց հետո տեսա կադրերը։ Մեսսին մարդ է, նա վրդովված էր, քանի որ ստիպված էր թողնել իր խաղընկերներին։ Նա չէր ցանկանում հեռանալ թիմից», - sport.ru-ի հաղորդմամբ, Սկալոնիի խոսքերը մեջբերում է Telenoche-ը։

Placeholder
Արգենտինայի հավաքականի մարզիչը բացատրել է, թե ինչու է Մեսսին արտասվել