Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով
Քաղաքական
18:12 22/07/2024
Տարածաշրջան

Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով

Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղարկել է Թուրքիայի Չեշմե քաղաքում կայանալիք համերգը, ինչը կոշտ քննադությունների է արժանացել և մեծ աղմուկ բարձրացրել Թուրքիայում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ՝ պատճաբանելով, որ բեմում կախված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը և այդ երկրի  դրոշը։

«Թուրքիայի դրոշով և Քեմալ Աթաթուրքի պաստառներով միջոցառմանը ելույթ ունենալը ցանկացած հույն արտիստի համար անարգանք կլինի պատմական հիշողության հանդեպ, այն էլ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժելու 50-րդ տարելիցին»,- պարզաբանել է երգչուհին։

Միջանկյալ նշվում է, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը  Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժել էր կղզի և օկուպացրել կղզու շուրջ 40%-ը։

Դեսպինայի թիմը խնդրել է, որպեսզի Աթաթուրքի պաստառը այլ վայր տեղափոխեն, իսկ Թուրքիայի դրոշի կողքին դնեն նաև Հունաստանի դրոշը, ինչը մերժվել է համերգի կազմակերպիչների կողմից։ Մերժմանն ի պատասխան երգչուհին հայտարարել է. «Եթե Աթաթուրքի պաստառի տեղը չփոխվի, ես բեմ չեմ բարձրանա»։

Համերգի կազմակերպիչներն էլ իրենց հերթին նշել են. «Թուրքիայում Աթաթուրքը ժողովրդավարության խորհրդանիշն է», դրան ի պատասխան երգչուհու գործընկերուհին չեղարկել է համերգը և հայտարարել. «Աթաթուրքն էլ ինձ համար հույնների դահիճն է»։

Placeholder
Հույն երգչուհին չեղարկել է համերգը Թուրքիայի Աթաթուրքի պաստառի պատճառով