Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Քաղաքական
17:26 23/07/2024
Հայաստան

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.

«Դեսպան Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկեց «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։

Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը»։

Placeholder
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը