Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ
Աշխարհում
17:44 23/07/2024
Աշխարհ

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 76-րդ ռակետ,  Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար եվրոն։

Երկրորդ տուրում Էլինան 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Պետրա Մարտիչին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 33 րոպե։

rsport.ria.ru-ն գրում է, որ մրցաշարի քառորդ եզրափակչում Ավանեսյանը կխաղա Ելենա Գաբրիելա Ռուսե - Ժակլին Քրիստիան զույգի հաղթողի հետ։

Placeholder
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ