Շրջանավարտների 72 տոկոսից ավելին դիմել են բուհեր. Նասիբյան
Կրթություն, գիտություն
12:36 23/07/2024
Հայաստան

Շրջանավարտների 72 տոկոսից ավելին դիմել են բուհեր. Նասիբյան

Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Այսօր նման տվյալ հրապարակեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։

Նա ընդգծեց, կան համալսարաններ, որոնց ընդունելության քննություններն ու մրցույթը ԳԹԿ-ն  չի կազմակերպում, ինչպես օրինակ՝  Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները և այլն։

«Ստացվում է, որ բուհ դիմողների թիվն 72 տոկոսից ավելի է»,-նշեց նա։

Բուհերում հատկացված է 2117 անվճար տեղ, 13 928  վճարովի տեղ։ Նասիբյանը նշեց, որ բուհերում ավելի շատ տեղեր են հատկացված, քան դիմորդների թիվն է։



Հիմնական մրցույթի արդյունքում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:

Թափուր տեղերի համար հայտարարվել է լրացուցիչ մրցույթ։ Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից ունի ԴՐԱԿԱՆ միավորներ՝ 7,5 և բարձր:

Հայտագրման գործընթացը սկսվել է վաղը՝ հուլիսի 20-ին և ավարտվում հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:
Թափուր տեղերի ցանկը dimord.am -ում հասանելի է հուլիսի 20-ից: Մրցույթի ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:
Հիմնական փուլի մրցույթով արդեն ընդունված դիմորդները լրացուցիչ մրցույթին մասնակցել չեն կարող։ Թափուր տեղերի մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 30-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Placeholder
Շրջանավարտների 72 տոկոսից ավելին դիմել են բուհեր. Նասիբյան