Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերը ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարվածել են լաստանավին, կա մեկ զոհ
Քաղաքական
15:01 23/07/2024
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերը ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարվածել են լաստանավին, կա մեկ զոհ

Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերն առավոտյան Կուբանի Կավկազ նավահանգստում հարվածել  են լաստանավն, կան վիրավորներ և զոհ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

«Կիևի ռեժիմը կրկին ահաբեկչական հարձակման փորձ է կատարել Կրասնոդարի երկրամասում, այսօր առավոտյան անօդաչու սարքերով հարվածել են լաստանավին»,- գրել է նա։

Կոնդրատևի խոսքով հրդեհ է բռնկվել, որը սակայն չի տարածվել։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել է օպերատիվ ծառայություններում իր աղբյուրը, լաստանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Նրանք բոլորն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։

Placeholder
Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերը ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարվածել են լաստանավին, կա մեկ զոհ