Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
Տնտեսություն
17:42 24/07/2024
Հայաստան

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Այս տարվա փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն  գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ օրենքի ընդունումից հետո  գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է  850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։

«Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք  գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և  30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները,  դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, [email protected] էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203,  հեռախոսահամարով»,-նշում են հանձնաժողովից։

Placeholder
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ