Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե
Քաղաքական
11:58 24/07/2024
Տարածաշրջան

Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստվել է նույն ուժերի կողմից, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա ընդհանուր ոճ է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին», -ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն, որ վրացական հատուկ ծառայությունը հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, վկայում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում։
 

Placeholder
Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե