Էդգար Փիլոյանը տեղափոխվեց բուլղարական Բոտև
Սպորտ
18:46 25/07/2024
Հայաստան

Էդգար Փիլոյանը տեղափոխվեց բուլղարական Բոտև

«Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտևի» հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պլովդիվը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

20-ամյա հենակետային կիսապաշտպան Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման։

«Մենք ուրախ ենք ողջունել Էդգարի նման երիտասարդ և հեռանկարային խաղացողի: Նա պետք է շատ աշխատի ու խաղադաշտում ապացուցի իր որակները: Հաջողություն Էդգա՛ր»,- ասել է Բոտևի սպորտային տնօրեն Արթուր Պլատեկը։

Նշենք՝ որը «Բոտևն» այժմ մասնակցում է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլին, իսկ ԵԼ որակավորման առաջին փուլում հաղթել է «Մարիբորին»:

Փիլոյանը 20 տարեկան է ու մարտին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականլ: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Վիստայում», «Կրասնոդարի» 2-րդ թիմում: Վերջին կես տարին անցկացրել է «Վանում»:

Placeholder
Էդգար Փիլոյանը տեղափոխվեց բուլղարական Բոտև