Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ
Քաղաքական
15:27 25/07/2024

Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու վրա չորս տարի անց համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

«Թուրքիայի զինված ուժերը անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար և դա կշարունակեն անել նաև ապագայում։ Այս համատեքստում սկզբնական շրջանում մենք խոսում ենք M-4 մայրուղու անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս հարցի շուրջ բանակցությունները զրուցակիցների հետ շարունակվում են»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշել են հեռուստաալիքի աղբյուրները։

Ավելի վաղ սիրիական Al Watan թերթը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան, իբր, պայմանավորվել են վերսկսել M-4 մայրուղու շահագործումը, որն անցնելով Իդլիբ նահանգով՝ կապում է Հալեպը Լաթաքիայի հետ, որը գտնվում է երկրի արևմուտքում։

Placeholder
Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ