«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել
Օրվա մամուլ
08:55 25/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 12-ին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը։ Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց քանի որ ԱԺ-ն արձակուրդում է, դրան թերևս կանդրադառնան սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ ասում է Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, նաև՝ այդ պահին չթույլատրվող «Զարյա-3» տեսակի նռնակներ: Եվ պատկան մարմինները` ՆԳ և առողջապահության նախարարները, կատարվածից օրեր անց` հետին թվով խմբագրել էին իրենց նախորդ որոշումները, որպեսզի արգելված տեսակի նռնակի կիրառումը դարձնեն թույլատրելի: Այդ մասին «Հրապարակը» գրել էր հուլիսի 11-ին: Հենց այդ հարցն էլ պիտի դառնա հանձնաժողովի քննության առարկան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել