Իշխանությունը Սրբազան շարժման դեմ ատելության քարոզի վրա մոտավորապես 50 մլն դոլար է ծախսել. Բագրատ սրբազան
Հասարակություն
13:28 27/07/2024
Հայաստան

Իշխանությունը Սրբազան շարժման դեմ ատելության քարոզի վրա մոտավորապես 50 մլն դոլար է ծախսել. Բագրատ սրբազան

«Էս մարդիկ ատելության քարոզի վրա, ըստ մեզ հասած տարբեր տեղեկությունների, միայն տեղեկատվական դաշտում, ոստիկաններինը չեմ ասում, մոտավորապես ծախսել են 50 մլն դոլար»,-Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ այդ գումարն օգտագործվում է միայն Սրբազան շարժման առաջնորդներին և պայքարող ժողովրդին «սեևացնելու» համար։

«Գլխավոր նեռը, երբ խորհրդարանի ամբիոնից ինձ զրպարտել էր, հիմա դատական գործընթաց ենք սկսել։ Եթե պատիվ ունի, որը, բնականաբար, չունի, կգա կպատասխանի»,- ասաց Սրբազանը։

Placeholder