«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում
Օրվա մամուլ
09:49 27/07/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրի և Հրազդան քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ կլինեն, որոնց կմասնակցեն վարչապետը, իշխանական պատգամավորները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այսպիսով, այսօր՝ հուլիսի 27-ին, Գյումրիում կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը, որի ընթացքում ելույթ է ունենալու հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։

Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 27-ին, իր ընտանիքով է Գյումրիում մասնակցելու «Ֆեստիվառ»-ին։

Իսկ արդեն կիրակի՝ հուլիսի 28-ին, Գյումրի և Հրազդան քաղաքների օրն է, ինչի առթիվ երկու քաղաքներում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված՝ ֆլեշմոբներ, մրցույթ-խաղեր և համերգային տոնակատարություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հրազդանում միջոցառումներին մասնակցելու համար ևս վարչապետին և ՔՊ-ականներին հրավերներ են ուղարկվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում