Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզ-2024-ում դուրս է մնացել պայքարից
Սպորտ
15:32 27/07/2024
Աշխարհ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզ-2024-ում դուրս է մնացել պայքարից

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։

Մանուչարյանը զբաղեցրել 3-րդ տեղն առաջին մրցահերթում։

Չորս մրցահերթերից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել լավագույն 16 լողորդները։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա հուլիսի 30-ին ուժերը կչափի 100 մետր ազատ ոճում:
 

Placeholder
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզ-2024-ում դուրս է մնացել պայքարից