Թուրքիայից հայտնում են, որ Արևմուտքը մերձենում է Հայաստանի հետ Ռուսաստանի դեմ պայքարելու համար
Քաղաքական
10:29 30/07/2024
Տարածաշրջան

Թուրքիայից հայտնում են, որ Արևմուտքը մերձենում է Հայաստանի հետ Ռուսաստանի դեմ պայքարելու համար

Արևմուտքը ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըզ Բոզքուշը։

Նա նշել է, որ Եվրամիությունը, Հայաստանին անդամակցություն և ֆինանսական օգնություն խոստանալով, փորձում է օգտագործել Երևանին Ռուսաստանին և Իրանին հակադրվելու համար։ Այս նույն քաղաքականությունը ներկայում վարում է նաև ԱՄՆ-ը։ Հուլիսին տեղի ունեցած հայ-ամերիկյան զորավարժությունները լուրջ ազդակ են Մոսկվայի համար։

«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, Բոզքուշն ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ ռազմական ներկայացուցչի աշխատանքը վկայում է այն մասին, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է ռազմավարական նոր շրջան։

Placeholder
Թուրքիայից հայտնում են, որ Արևմուտքը մերձենում է Հայաստանի հետ Ռուսաստանի դեմ պայքարելու համար