Լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքը Փարիզ-2024-ում. նա դադար է վերցնում սպորտից
Սպորտ
19:47 30/07/2024
Հայաստան

Լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքը Փարիզ-2024-ում. նա դադար է վերցնում սպորտից

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում ցույց է տվել 51.54 արդյունք և ընդհանուր պայքարում զբաղեցնելով 56-րդ տեղը՝ չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Արմսպորտի փոխանցմամբ՝ Բարսեղյանը երեկ Instagram-ում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ երկար ժամանակով հանգիստ է վերցնում սպորտից.

«Ժամանակն է ցտեսություն ասելու …Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ 19 տարվա մարզումների և լողով զբաղվելու արդյունքում:

Ցանկանում եմ երկար ժամանակով հանգիստ վերցնել և տեսնել, թե ինչ կարող եմ անել սպորտից դուրս: Խնդրում եմ աջակցեք ինձ և մի՛ քննադատեք: Շնորհակալություն, Փարիզ 2024»,- գրել է Բարսեղյանը:

Նշենք՝ 2018 թվականին Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ՝ գրանցելով պատմական արդյունք: Մեծահասակների պայքարում Փարիզ-2024-ն Արթուրի երկրորդ Օլիմպիական խաղերն էին:

Placeholder
Լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքը Փարիզ-2024-ում. նա դադար է վերցնում սպորտից