Օգոստոսի 10-11-ը Ջերմուկը տիեզերականացվելու է
Կրթություն, գիտություն
16:46 31/07/2024

Օգոստոսի 10-11-ը Ջերմուկը տիեզերականացվելու է

Օգոստոսի 10-11-ը Ջերմուկում անցկացվելու է Աստրոֆեստ փառատոնը։

Կազմակերպիչները մանրամասնում են՝ Ջերմուկը հեռու է լուսային աղտոտվածությունից, տուրիստական կենտրոն է,  ունի տեղական հարուստ մշակույթ, օդը մաքուր է։

«Փառատոնն ուղղված է գիտության հանրայնացմանը։ Օգոստոսի 10-11-ը համընկնում է Նավասարդի հետ, բացի այդ նախատեսված է աստղաթափ»,-հայտնել է կազմակերպիչներից Վաչե Խաչատրյանը։

Միջոցառմանը մասնակցելու են հրավիրյալ դասախոսներ, լինելու են գիտական դասախոսություններ ու գիտական փորձեր, հետաքրքիր մաստեր-կլասներ, սիրված խմբերի կողմից երաժշտական կատարումներ, տեղի արտադրանքի ցուցադրություն, չքնաղ բնություն, խարույկ, ֆանտաստիկ տեսարաններ, պերսեիդների ասուպային հոսք։

Placeholder
Օգոստոսի 10-11-ը Ջերմուկը տիեզերականացվելու է