«Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը
Իրավունք
20:32 31/07/2024
Հայաստան

«Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը11:00-ին , Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Դատարանն իրականացնելու է գրավոր ապացույցների հետազոտում, հնարավոր է՝ նաև վկայի հարցաքննություն»։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

Placeholder
«Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը