Վրաստանում օձի խայթոցից գերմանացի զբոսաշրջիկ է մահացել
Տարածաշրջան
16:08 31/07/2024
Տարածաշրջան

Վրաստանում օձի խայթոցից գերմանացի զբոսաշրջիկ է մահացել

Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չայսուբանի գյուղի մոտ օձի խայթոցից 45-ամյա գերմանացի զբոսաշրջիկ է մահացել։ Apsny.ge-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 29-ին։

Ինչպես «Բաթումելեբի»-ին հայտնել  է Չայսուբանիի քաղաքապետի ներկայացուցիչ Ջումբեր Կուրշուբաձեն, դեպքի պահին զբոսաշրջիկը ընտանիքի հետ գտնվել է Չայսուբանի անտառում։

«Այս օձը կոչվում է լեռնային ասպիդ, այն բնակվում է մեր լեռներում։ Երբ բնապահպանական ծառայության աշխատակիցները տեսան լուսանկարը, ասացին, որ այն  հենց նույն օձն է:

Նա անտառում է եղել, այդ պատճառով էլ շտապօգնությունը չի կարողացել հասնել, և զբոսաշրջիկը մահացել է»,-կայքի լրագրողի հետ զրույցում ասաց Ջումբեր Կուրշուբաձեն։

Հարցին, թե որքանո՞վ է բնակչությունը տեղեկացված օձի այս տեսակի մասին՝  Ջումբեր Կուրշուբաձեն պատասխանել է, որ լեռնային ասպիդն իրոք հանդիպում է այս շրջանում, և նրա հետ շփումը վտանգավոր է։

«Լուսանկարներում տեսել ենք, որ նա ձեռքում օձ է բռնել։ Զբոսաշրջիկը ձեռնոցներ է կրել, բայց կարծես թե չի կարողացել պաշտպանվել: Նման դեպք այստեղ երբեք չի եղել»,- ասել է Ջումբեր Կուրշուբաձեն։
 

Placeholder
Վրաստանում օձի խայթոցից գերմանացի զբոսաշրջիկ է մահացել